ՄիջազգայինՆորություններ

Հրապարակվել է Իդլիբում ՌԴ եւ Սիրիայի զինված ուժերի՝ տարվա ամենահզոր հարձակման տեսանյութը

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ օդային հարվածներն իրականացվել են ի պատասխան Մուխրադա քաղաքի վրա «Հայաթ աշ-Շամ» եւ «Ջեյս ալ-Իզզա» խմբավորումների ահաբեկչական հարձակման:

Այդ քաղաքը հիմնականում բնակեցված է ուղղափառ քրիստոնյաներով: Մուխրադայում են գտնվում ՌԴ զինված ուժերի խորհրդատուները, ովքեր աջակցություն են ցուցաբերում Սիրիական արաբական բանակին եւ կառավարամետ ժողովրդական ուժերին:

Հիշեցնենք, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011թ.-ի գարնանը: Հիմնական հակամարտող կողմերն են՝ նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերը, չափավոր ընդդիմությունը եւ իսլամիստական խմբավորումները:  Ընդդիմությանն աջակցում են ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները, իսկ Ասադի կառավարությանը՝ Ռուսաստանը:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button