ՄիջազգայինՆորություններ

Թուրքմենստանի նախագահը, ում մահվան մասին տեղեկություններ կան, 10 օր չի երեւացել հանրության առջեւ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ում մահվան մասին են հայտնել Աշխաբադի ոչ պաշտոնական աղբյուրները, 10 օր՝ հուլիսի 5-15-ը, չի երեւացել հանրության առջեւ: Այդ մասին հայտնել է «Թուրքմենստանի քրոնիկոն» հրատարակչությունը:

Նշվում է, որ հուլիսի 15-ին պետական հեռուստաալիքները հաղորդել են, որ պետության ղեկավարն արձակուրդ է գնացել, եւ տեսանյութ են ցուցադրել, թե նա ինչպես է գիրք գրում եւ ժամանակ անցկացնում ընտանիքի հետ: Այդ օրվանից Բերդիմուհամեդովի մասին տեղեկություններ չկան:

Պետական ԶԼՄ-ները գրեթե ամեն օր նրա բացակայությունը լրացնում են նախագահի անունից հղված ուղերձներով եւ շնորհավորանքներով:

Այսպես, հուլիսի 21-ին հրապարակվել է նախագահի շնորհավորական ուղերձը՝ ուղղված երկրի բուժաշխատողներին, իսկ հուլիսի 20-ին հրապարակվել է նրա ուղերձներից մեկը:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ  Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է: Այդ մասին հայտնել էր քաղաքագետ, Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաեւը:

Նա հայտնել է, որ այդ մասին տեղեկացել է թուրքմեն գործարարներից: Վերջիններս հայտնել են, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները հաղորդել են, որ դա տեղի է ունեցել, երբ նախագահը գտնվել է արձակուրդում: Մահվան պատճառ է նշվում երիկամի անբավարարությունը:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկիրը ղեկավարում է սկսած 2006թ.-ից:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button