ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայից Պրահա թռչող օդանավում հրդեհ է բռնկվել. այն վերադարձել է օդանավակայան

Մոսկվա-Պրահա չվերթն իրականացնող օդանավը վերադարձել է օդանավակայան՝ բեռնախցիկում բռնկված հրդեհի պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Ռոսսիա» ավիաընկերության Boeing 737 օդանավում եղել է 187 մարդ, տուժածներ չկան: Այժմ ուղեւորները սպասում են պահեստային օդանավի՝ Պրահա թռչելու համար:

Վնուկովո օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ թռիչքի ժամանակ գործել է հրդեհի ազդանշանային համակարգը, անձնակազմը որոշել է վերադառնալ Մոսկվա:

«Չվերթի ուղեւորները գտնվում են օդանավակայանում, նրանց այլ ինքնաթիռ կտրամադրվի՝ թռիչքը շարունակելու համար: Օդանավն առայժմ չի շահագործվի, տեխնիկական հանձնաժողովը պարզում է միջադեպի հանգամանքները»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button