Նորություններ

Երեւանում ուժեղ քամին ծառեր եւ ճյուղեր է կոտրել. քաղաքացիները դիմել են փրկարարների օգնությանը

Հուլիսի 20-ին, ժամը 22:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել է և փակել շենքի մուտքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել:

***

Հուլիսի 20-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում ծառը կոտրվել է և ընկել էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են էլեկտրական լարերի վրայից:

Back to top button
Close