ՄիջազգայինՆորություններ

Ինչու Իրաքից վերադարձած տաջիկ երեխաներին չեն հանձնում հարազատներին

Դպրոցահասակ երեխաները, որոնց 2 ամիս առաջ Իրաքից վերադարձրել են Տաջիկստան, հոգեբանական վերականգնողական փուլ են անցնում եւ պատրաստվում սեպտեմբերի 1-ի ուսումնական գործընթացին, հայտնում է currenttime.tv-ն:

Այդ երեխաների ծնողները կամ սպանված են, կամ ազատազրկման են դատապարտված Իրաքի կալանավայրերում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու համար: Տաջիկստանի իշխանությունների տվյալներով՝ 2014թ.-ից սկսած Սիրիա եւ Իրաք են մեկնել Տաջիկստանի շուրջ 1900 քաղաքացի՝ այդ թվում կանայք եւ երեխաներ:

84 երեխաները, ովքեր վերադարձել են Տաջիկստան, այժմ ապրում են Խարանգոն առողջարանում, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբանները, բժիշկները եւ ուսուցիչները:  Երեխաները չեն տիրապետում հարազատ լեզվին եւ գրել չեն կարողանում:

Իշխանությունները չեն պատրաստվում երեխաներին հանձնել նրանց հարազատներին, թեեւ 35 մարդ արդեն խնամակալության համար դիմում է ներկայացրել: Երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Ռաջաբմոխ Խաբիբուլոզոդան նշել է, որ առաջին հերթին պետք է ուսումնասիրել այդ ընտանիքները, այն միջավայրը, որտեղ պետք է ապրեն եւ դաստիարակվեն երեխաները, որպեսզի նրանք վնաս չկրեն եւ հոգեբանական բարդույթներ չունենան:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button