ՆորություններՍպորտ

ICC. Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային

Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում Լոնդոնի «Արսենալն» իր երկրորդ հանդիպումն անցկացրեց:

Ունայի Էմերի ֆուտբոլիստներն այս անգամ մրցեցին «Ֆիորենտինայի» հետ ու հաղթանակ տարան 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Նկետիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուիլքոկը:

Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ընտրանու կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում փոխարինման մտավ 63-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում «զինագործները» հաղթել էին Մյունխենի «Բավարիային»:

armsport.am

Ավելին
Back to top button