Նորություններ

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռեւս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները:

Այս պահին իրականացվում են Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով:

Ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:

Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելին
Back to top button
Close