ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գիտե՞ք, թե ինչ են նշանակում մրգերի պիտակների վրա պատկերված թվերը

Շատերն են նկատել, որ մրգերի վրա փակցված փոքրիկ պիտակներ կան, որոնց վրա գրված է արտադրող ընկերության եւ երկրի անվանումը: Սակայն շատ քչերը գիտեն, թե ինչ են նշանակում պիտակի վրա գրված թվերը: Ոմանք կարծում են, որ դա ապրանքի հաշվառման համար անհրաժեշտ ծածկագիր է: Իրականում այդ թվերը կարող են բացահայտել ձեր նախընտրած մրգի կամ բանջարեղենի բոլոր գաղտնիքները: Դրանց միջոցով կարելի է տեղեկանալ, թե որտեղ է աճեցվել եւ մշակվել մթերքը, ինչ քիմիական նյութեր է պարունակում եւ որքան անվտանգ է այն:

3-ով կամ 4-ով սկսվող ծածկագիր 

Նման ծածկագրով պիտակներ մեզ առավել հաճախ են հանդիպում: Դա նշանակում է, որ տվյալ մրգի աճեցման համար օգտագործվել են ժամանակակից ագրոքիմիայի միջոցներ՝ հանքային պարարտանյութեր, պեստիցիդներ եւ հերբիցիդներ:

9-ով սկսվող ծածկագիր 

Այս թիվը հանդիպում է «Organic» մակնշմամբ մրգերի եւ բանջարեղենի վրա: Դա նշանակում է, որ տվյալ մթերքը աճեցվել է բնական օրգանական տեխնոլոգիաներով: Դրանք օգտակար են, բայց շատ ավելի թանկ արժեն:

8-ով սկսվող ծածկագիր

8 թվով սկսվող ծածկագիր ունեցող մթերքն աճեցնում են ոչ միայն սելեկցիոներները, այլեւ գենետիկական ինժեներիայի ոլորտի մասնագետները: Դա գենետիկորեն վերափոխված մթերք է, պարզ ասած՝ ԳՄՕ: Նման մրգերի ու բանջարեղենի վաճառքը շատ երկրներում արգելված է:

Ավելին
Back to top button