ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններՏնտեսական

«Իշխանությունը կացինով ոչ մեկի բիզնեսները չի կտրատելու, ոչ մի խոչընդոտ չի պատրաստում թեկուզ նախկին օլիգարխների համար». Հայկ Գևորգյան

ԱԺ իշխանական պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանի համար 7,1 տոկոս ՀՆԱ-ի աճը գոհացուցիչ չէ, չնայած որ այդ աճը նա պայմանավորում է վերամշակող ընկերությունների գործունեության դրական աճով:

Ըստ պատգամավորի՝ կառավարությունը պայքարում է մենաշնորհի դեմ, բայց կան բնական խոչընդոտող հանգամանքներ:

«Եթե դուք հավասար պայմաններում եք, մեկը բերում է 10 հազար տոննա, իսկ դուք մեկ տոննա, մեկ միավորի վրա ինքնարժեքը բարձր է ստացվում»,- բացատրում է Գևորգյանը:

Մեր հարցին, թե իշխանությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկելո՞ւ է, թե՞ ոչ, Գևորգյանը պատասխանում է.

«Իշխանությունը կացինով ոչ մեկին չի կտրատելու, ոչ մեկի բիզնեսները չի կտրատելու, ոչ մի խոչընդոտ չի պատրաստում թեկուզ նախկին օլիգարխների համար, այդտեղ չկա սահման, որ կարելի է կանգ առնել ու վատ հետևանքներ է թողնելու: Կա շատ լավ դինամիկա նույնիսկ նախկին օլիգարխների՝ շուկայում տեղավորվելու առումով, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ մրցակցությունը Հայաստանում խորանալու է»,- ասում է պատգամավորը:

 

Ավելին
Back to top button