ՆորություններՔո ձայնը

Որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա մեղավորը առաջինը Նիկոլն է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ զավթել էր Հայաստանի Հանրապետության իշխանությունը` օրենսդիր, գործադիր և դատական։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս է եկել փողոց, մերժել է այն խաղի կանոնները, որը ՀՀԿ-ի կողմից տարիներ շարունակ թելադրվել է իրեն։ Մերժել է թե զավթված գործադիրին, թե զավթված օրենսդիրին և թե զավթված դատականին։

Էսօր որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա մեղավորը առաջինը Նիկոլն է, որովհետև հռչակված էր, որ դատական իշխանությունը պիտի հավասարապես ազատագրվեր գործադիրի և օրենսդիրի հետ միասին, բայց Նիկոլը որոշեց համակարգի հետ մտնել բանակցությունների մեջ, և տեղ թողնել, որպեսզի դատարանը «ինքնամաքրվի» ինչը էն գլխից դատապարտված էր տապալման։

Հիմա, որ Հրայրը բարոյախրատաբանական ճառեր է կարդում մեր ու Նիկոլի գլխին, փոխանակ ուղղիչ աշխատանքային գաղութում թութուն փաթաթեր, դա իր մեղավորությունը չի։ Բայց Նիկոլը աստված չի, որ ում ուզի` ինդուլգենցիա բաժանի ու պիտի պատասխան տան բոլոր նրանք ովքեր Սահմանադրություն ու օրենքներ եմ կեղծել, որպեսզի դե յուրե (թղթերով) ամրապնդեն դե ֆակտոր զավթած իշխանությունը։

Ազգային ժողովը պարտավոր էր և պարտավոր է քաղաքական գնահատական տալ ՀՀ իշխանությունը զավթած ուժերի գործողություններին։ Թե չէ հներն ու նորերը իրար ձեռք են առնում, արանքում էլի ժողովուրդն է տուժելու։

Գարեգին Միսկարյան

Ավելին
Back to top button