ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Բարբարոս վերաբերմունք ենք ցուցաբերել Սևանա լճի նկատմամբ, որը ինտենսիվ ճահճացման վիճակում է․ Սեյրան Մինասյան

Սևանն անհավասարակշիռ վիճակում է։ Լիճը կկանաչի նաև աշնանը, ծաղկման պրոցեսի ականատես կլինենք  նաեւ հաջորդ տարի, և եթե գործնական քայլեր չձեռնարկվեն՝ Սևանը փրկելու ուղղությամբ, ճահճացման վտանգի առաջ կկանգնի լիճը։ Այս կարծիքին է քիմիական գիտությունների թեկնածու, Civili voice ՀԿ փորձագետ Սեյրան Մինասյանը։

«Իմ ելույթներում նշել եմ չորս հիմնական քայլերը, որոնք պետք է զուգահեռաբար արվեն։  Ամենաարագ տեմպերով լճի մակարդակի բարձրացումն է առաջին քայլը, երկրորդը՝ ջրածածկ անտառների և թփուտների  ինտենսիվ մաքրումը, երրորդը՝ մաքրման կայանների կառուցումը առնվազն գոնե այն երեք հիմնական քաղաքներում, և չորրորդը՝ պետք է անպայման վերականգնվի ձկան պաշարը, որովհետև ձուկն ունի էկոլոգիական նշանակություն Սևանա լճի համար։ Ինքը սննդային շղթայի վերին օղակն է և ձկի պաշարը, որը պետք է լիներ այս քանակի ջրի դեպքում, տասնյակ անգամներ ավելի քիչ է։ Դրան էլ եթե գումարենք գերորսն ու չկարգավորված որսը, հասկանալի կլինի, որ խաթարված է Սևանի ամբողջ էկոհամակարգը»,- «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում նշում է Սեյրան Մինասյանը։

Նա կարծում է, որ Սևանի վերաբերյալ որոշումներ կայացրած բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնց ընդունած որոշումների պատճառով Սևանն այս վիճակում է, պետք է հեռանան ասպարեզից։

Ավելին
Back to top button