tickerՆորություններ

Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա

Հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 17:28-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Back to top button
Close