Նորություններ

Ամերիկայի հայկական համագումարը ինտենսիվացնում է քարոզչությունը և հասարակայնության հետ կապերը

Վաշինգտոն. Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շարունակեց ինտենսիվացնել հասարակայնության հետ իր կապերը ԱՄՆ-իԱրևմտյան ափին՝ ներառյալ Արիզոնա, Կալիֆորնիա, Նեվադա և  Յուտահնահանգներում, ոգևորելով Համագումարի անդամներին ու աջակիցներին և ապահովելով արդյունքներ:

Համագումարի շրջանային հանդիպումները տվեցին արդյունքներ՝ կոնգրեսականներ Տեդ Լուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և  Դեբի Լեսկոն (Հանրապետական, Արիզոնա) համահովանավորեցին H.Res.296 (Հայոց ցեղասպանության երկկուսակցական բանաձևը) և կոնգրեսական Տոմ Օ՛Հալերան (Դեմոկրատ, Արիզոնա) համաձայնեց միանալ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբին(Հայկական հանձնախումբ):

https://files.constantcontact.com/5f0c3bc7001/e9fb858d-3ed3-4d65-bdb7-acd83aa7fd94.jpg

Ինչպես նախկինում հաղորդվել է կոնգրեսական Կետի Պորտերը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) միացավ Հայկական հանձնախմբինընտրողներ դոկտորներ Ալիս և Արա Ապկարյաններին հանդիպելուց հետո: Մեկ այլ հանդիպում ունեցան կոնգրեսական Պորտերի հետ Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիսա Կալուստյանը ևՀայկական համագումարի պատվիրակությունը, ներառյալ Կոստա Մեսայի Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու քահանա՝ քահանայապետ Տեր հայր Մուշեղ Տաշջյանը, Համագումարի Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի (SCRC) անդամ Հելեն Հայգը, Համագումարի Կալիֆորնիայի Օրինջ շրջանի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահ Սոսի Հաչիգյանը, 2019թ. Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրիմասնակից Միհրան Մարկարյանը, ընտրող Ալեք Վանսիկեհյան, Մհեր ուՍասուն Չոլակյան և Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանը և շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին Հանձնախմբին միանալու և H.Res.296 բանաձևին համաաջակցելու համար:

Համագումարի հասարակայնության հետ կապերը շարունակվեցին շրջանային հանդիպումներով կոնգրեսականներ Էնդի Բիգսի (Հանրապետական, Արիզոնա) և Էն Կիրկպատիրկի (Դեմոկրատ, Արիզոնա) ինչպես նաև կոնգրեսական Քրիս Ստուարտի (Հանրապետական, Յուտահ) և Ջոն Կուրտիսի (Հանրապետական, Յուտահ) գրասենյակների աշխատակիցների հետ: Այս հանդիպումներըընձեռեցին հնարավորություն տեղեկացնել Կոնգրեսի անդամներին ամերիկահայերի քաղաքականության առաջնահերթությունների մասին, ներառյալ Հայոց ցեղասպանության վերահաստատումը ԱՄՆ-ի կողմից:

https://files.constantcontact.com/5f0c3bc7001/f509d72a-985c-46bf-9f70-ab105b510f90.jpg

Տուսոն, Արիզոնա շրջանի հանդիպումները ներառեցին մասնակցությունը Համագումարի Արիզոնա նահանգի համանախագահ պարոն Պիտեր Ակմաջյանի ինչպես նաև Համագումարի անդամների և այլ ակտիվիստներ հետ. Ջոն Աչուկյան, Արտի և Մարգրետ Էհրամջյան, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Արթուր Էհրամջյան, Էդ Ջորջ և դոկտոր Արա Արաբյան, դոցենտ Ավիացիոն եւ մեխանիկական ճարտարագիտություն և Արիզոնայի համալսարանում Ինժեներական նախագծման ծրագրի տնօրեն:

Ֆենիքս, Արիզոնա շրջանի հանդիպումները ներառեցին՝ Սուրբ Աբգար հայ առաքելական եկեղեցու երկարամյա հոգաբարձու, Սարգավագ դոկտոր Ստեփան Օվանեսով, ՀԲԸՄ Արիզոնայի խորհրդի նախագահ Կիրկ Կապրելյան և նրա դուստր Շուշաննա Կապրելյան, ժիժի Լորան-Վայվլ, Կարա Մատիգյան, դոկտոր Էն Անդոնյան, Տեմի Կրիկորյան Գաբել և Դավիդ Կույումջյան:

https://files.constantcontact.com/5f0c3bc7001/52fdb950-84df-481b-95d8-03f804a4d8b0.jpg

Հանդիպումները կոնգրեսականների հետ և երկրորդ տարի շարունակ, Համագումարը ծառայեց որպես Սքոտսդեյլ համայնքի համալսարանի (SCC) համահովանավոր Ցեղասպանության իրազեկման շաբաթվա և Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցու 2019թ.-ի Ցեղասպանության իրազեկման ծրագրին: Այս տարվա SCC Ցեղասպանության իրազեկման շաբաթվա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ակադեմիկ ներկայացնողները եղել են դոկտոր Տաներ Ակչամ (պատմության դասախոս և Քլարկ համալսարանի Հայոց ցեղսասպանության ուսումնասիրությունների Ռոբերտ Արամ, Մարիեն Կալուսդյան և Ստեփան և Մերիան Մուգար ամբիոնի վարիչ) և Բարլո Դեր Մգրդչյան (Հայկական ուսումնասիրությունների ծրագրի Բերբերյան համակարգող և Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն):

Սուրբ Աբգարի ցեղասպանության իրազեկման ծրագիրը տեղի ունեցավ 2019թ.-ի ապրիլի 24-ին և ներառեց հիշատակի աղոթքի ծիսակատարություն Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, որը գտնվում է SCC-ի տարածքում: Ծիսակատարությունը առաջնորդեց Սուրբ Աբգար քահանա հոգևորական Տեր հայր Զախարիա Սարիբեկյանը: Կոնգրեսական Դեյվիդ Շվայկերտը (Հանրապետական, Արիզոնա) սրտանց խոսքեր ասեց Հայոց ցեղասպանության անհերքելի ճշմարտության վերաբերյալ. նա H.Res.296.-ի համաաջակից է:

Որպես Համագումարի Արիզոնայում հասարակայնության հետ  կապերի ընդլայնման ջանքերի մաս, տեր և տիկին Կիրկ և Ժանետ Կապրելյանները առատաձեռնորեն հյուրընկալեցին ընթրիք Սքոտսդեյլում, որի ժամանակ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանը ներկայացրեցին կազմակերպության քարոզչության առաջնահերթությունները և Համագումարի 2019թ.-ի Ազգային քարոզչության կոնֆերանսը, որը տեղի կունենա Վաշինգտոնում՝ սեպտեմբերի 16-17-ին: Համագումարի 2018թ.-ի Ազգային քարոզչության կոնֆերանսի ժամանակ, Արիզոնայում բնակվող 7 ամերիկահայ ոգևորվածությամբ մասնակցեցին կոնֆերանսի սեսիաներին և քարոզչության մի ամբողջական օր Կոնգրեսում:

Յուտահում կոնգրեսականների հետ հանդիպումները առաջնորդվեցին Համագումարի Յուտահ նահանգային նախագահ Նարինե Սարգսյանի կողմից և ներառեցին տեղացի ակտիվիստներ՝ Միրիամ ՄքՖադդեն, Հովիգ Մկրտիչյան, Էլեոնոր Բալասանյան, Գարինե Բեկեարյան, Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 2017թ.-ի շրջանավարտ և 2018թ.-ի փորձնակների ծրագրի համակարգող Միլենա Դավթյան և Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Թումաջան: Որպես Համագումարի Յուտահում հասարակայնության հետ կապերի ամրապնդման ջանքերի մաս ավելի քան 50 համայնքայինակտիվիստներ մասնակցեցին ինտերակտիվ ճեպազրույցին համայնքային քարոզչության առաջնահերությունների վերաբերյալ, որը ներկայացվեց Արդունու և Թումաջանի համատեղ մասնակցությամբ.ճեպազրույցը տեղի ունեցավ Արբատ հանդիսավոր ճաշկերույթի սրահում՝ Սոլտ Լեյկ Սիթիում:  Համագումարի ղեկավարները շնորհակալություն հայտնեցին հանդիսավոր ճաշկերույթի սրահի սեփականատեր Արմեն Գալստյանին, համայնքային ճեպազրույցի ժամանակ իր շրջահայաց և առատաձեռն հյուրընկալության համար:

https://files.constantcontact.com/5f0c3bc7001/fac9cd90-9834-4c4a-a6b8-9e30bcddfeb8.jpg

Արդունին և Թումաջանը նաև ներկայացրեցին ճեպազրույց Սուրբ Կիրակոս հայ առաքելական եկեղեցում Լաս Վեգասում որտեղ նրանք ողջունվեցին ծխական խորհրդի և քահանա, հոգևորական Տեր հայր Սասուն Զումրուխդյանի կողմից: Ի հավելումն Տեր հայր Սասունի և եկեղեցու հոգաբարձուների, ճեպազրույցի մասնակիցների շարքում էին քահանայապետ Տեր հայր Նարեկ և Երեցկին Պայծառ Մատարյանը, Համագումարի Նևադա նահանգի հանձնախմբի անդամներ Արա Չոլակյան և գիտնական Ռաֆայել Օգանեսյան,  Նևադա համալսարանի, քաղաքական գիտությունների դոցենտ դոկտոր Ներսես Կոպալյան, և ավագ դպրոցի աշակերտներ ովքեր Սուրբ Կիրակոս Հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության (ACYO) անդամ են:

Սակրամենտոյում, Արևմտյան տարածաշրջանային տնօրեն Թումաջանը վկայեց հանրային զբաղվածության և կենսաթոշակիԿալիֆորնիայի նահանգային օրենսդիր ասամբլեայի մշտական հանձնաժողովում: Միևնույն ժամանակ, Համագումարի SCRC անդամ Հելեն Հայգը վկայեց Կալիֆորնիայի նահանգային Սենատի դատական հարցերով մշտական հանձնաժողովում «Արգելված ներդրումներ. Թուրքիա» օրենքի նախագծի (AB 1320) բարոյական եւ տնտեսականարժանիքների վերաբերյալ: Ներկայացված և գլխավորապես հեղինակված Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր ասսամբլեայիանդամ Ադրին Նազարյանի կողմից, օրինագիծը արգելում է Կալիֆորնիայի հանրային զբաղվածության գործազրկույթան գործակալություններին, CalPERS և CalSTRS, կատարել նոր ներդրումներ կամ թարմացնել գոյություն ունեցող ներդրումները Թուրքական կառավարության՝ թողարկված եւ վերահսկվածպարտքային արժեթղթերում եւ պարտատոմսերում:

Հուլիսի 2-ին, AB 1320-ը ընդունվեց Սենատի դատական հանձնաժողովի ութ անդամի կողմից դրական ձայներով, մեկ ձեռնպահ և դեմ քվեարկության բացակայությամբ: Լինելով հաստատված հունիսին Կալիֆորնիա նահանգի Սենատի զբաղվածության, հանրային աշխատանքի եւ կենսաթոշակային հանձնաժողովի լսումների ժամանակ, AB 1320 հիմա անցնում է Կալիֆորնիայի նահանգային Սենատի Հատկացումների հանձնաժողով:

Համագումարի արևմտյան շրջանային գրասենյակը նաև հաճույքով օգնեց կազմակերպել ամերիկահայ համայնքի երկու հանդիպումներ Լոս Անջելեսի շրջանից ընտրված պաշտոնյաների հետ: Հարավային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների հետ միասին, Համագումարը կազմակերպեց հանդիպում վերջերս ընտրված Լոս Անջելես շրջանի Շերիֆ Ալեքս Վիլանուևայի հետ Գլենելում: Համագումարը եւ Թեքեյան մշակութային միությունը (TCA) համատեղ կազմակերպեցհանդիպում ամերիկահայ ավելի քան 13 տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների կլոր սեղանի շուրջքննարկում կոնգրեսական Ջուդի Չուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ, ով Հայաստանի և Արցախի անսասան աջակից է: Հանդիպման ժամանակ կոնգրեսական Չուն պարգևատրեց Հայկական համագումարին կոնգրեսական ճանաչման վկայականով՝ իր աշխատանքի համար:

Ավելին
Back to top button
Close