ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

ՀԿ չէ սա, այլ պետություն. մոտենում է ժամանակը՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիրը

«Գուցե արդեն ժամանակն է քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիրը, որովհետև փոփոխությունները գոհացուցիչ չեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

«Նախ պետք էր փոխել կոռումպացված քաղաքական համակարգը, այն փլուզվել է, բայց նորը չէր կարող կառուցվել նույն Սահմանադրության հիման վրա, որը քանիցս քննադատում էր ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը: Իրավաքաղաքական փաստաթուղթ չկա: Եվ երկրորդ՝ պատկերացումների բացակայությունն է ակնհայտ բոլոր ոլորտներում: ՀԿ չէ սա, այլ պետություն է: Իսկ իշխանությունների կադրային քաղաքականության հիմքը Փաշինյանին անձնական նվիրվածությունն է»:

Ավելին
Back to top button
Close