Նորություններ

Ամեն ինչ պետք է բացատրե՞մ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ լրագրողներին. armtimes.com

Վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց, ապա հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը:

Նիստին մասնակցում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Չէին ներկայացել բողոքը բերած դատախազները: Ինչի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ինքը դատական նիստի վերաբերյալ տեղեկացվել է 4-5 օր առաջ եւ որ դատախազներն էլ են տեղյակ եղել նիստի մասին։ Ըստ նրա՝ դատախազների կողմից դատական նիստին չներկայանալը գործը ձգձգելու միտում ունի։ Այսպիսով՝ դատարանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը եւ նշանակվեց հուլիսի 24-ին։

Նիստի ավարտին լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ այսօրվա նիստին որոշել է մասնակցել, Քոչարյանը արձագանքեց. «Ամեն ինչ պետք է բացատրե՞մ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Back to top button
Close