Նորություններ

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը:

Այս մասին տեղեկացնում են  Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով,  այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց  Ռուբեն Վարդազարյանին:

Back to top button
Close