Նորություններ

Օդանավում ծուխ լցվեց եւ խուճապ սկսվեց. Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմում

Երբ ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել, ուղևորներն իսկույն խուճապի են մատնվել ու սկսել են ճչալ։ Այս մասին պատմել է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը, որի տեսանյութը տարածվում է համացանցում։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Այս մասին պատմում են նաեւ ուղեւորները, ովքեր եղել են օդանավում:

Ուղեւորներից մեկը համացանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է ուղեւորների խուճապի եւ տեղի ունեցածի մասին:

Նա պատմում է, որ ուղեւորվում էին Երեւան, երբ ինքնաթիռը լցվեց ծխով.

«Ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, ճչալ։ Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը, հետո բացվեցին փրկարարական մուտքերը»:

Back to top button
Close