Նորություններ

Վերաքննիչը մերժել է Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ գլխավոր դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։ Վահագն Հարությունյանը չի կալանավորվի։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Հարությունյանը շինծու է որակում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե իրեն հետապնդման են ենթարկում։

Back to top button
Close