ՆորություններՔո ձայնը

Յուրի Ջավադյանն ու Վահե Գուլանյանը դեռ գլխի չեն ընկե՞լ, որ հրաժարական պիտի տան իրենց այդ կարգավիճակներից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ու Սեւան Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը դեռ գլխի չեն ընկե՞լ, որ հրաժարական պիտի տան իրենց այդ կարգավիճակներից:

Կարծում եմ պատահական չէ, որ դեռ գլխի չեն ընկել: Որ գլխի ընկնող լինեին, Սեւանն էս օրը չէր հասցնի ընկնել, մինչ այդ գլխի կընկնեին, որ օրուգիշեր պիտի ղժժային բնապաշտպանների պես, պիտի օրուարեւ չտային իշխանություներին՝ տարիներ շարունակ, բացատրելով, որ Սեւանից նորմայից ավել ջուր չպիտի թողնվի, ավել ջուր տանողը կամ թողնողը մեղմ ասած հայվան է, կոլեկտորը վաղուց պետք էր սարքել՝ զտիչ կայաններով, ափերը պիտի մարդավարի մաքրվեին, ապօրինի շինությունները պիտի քանդվեին, ապօրինի շինությունների տարածքների վարձակալների հետ պայմանագրերը չպիտի երկարաձգվեին, ու պիտի խզվեին եւ այլն: Բա որ էդքանը գլխի չեն ընկել, հարմար տեղավորվել են, յոլա են գնացել ու հարմարվել են, ինչու պիտի հիմա գլխի ընկնեն, որ պիտի հրաժարական տան:

Հիմա տեսնես ինչ են մտածում: Մտածում են, թե անձամբ իրենք մեղավոր չե՞ն, մտածում են, որ կոլեկտիվ անպատասխանատվությունը խմբակային սեքսի մասին էն հայտնի անեկդոտի պես երջանկություն է՞, որ աջ քաշում քնում է մի անկյունում ու ոչ ոք իրենց բացակայությունը չի նկատելու՞, գուցե մտածում են, որ միայն սերժիկն էր մեղավո՞ր, ավելի վաղ՝ Ռոբի՞կը, ավելի վաղ Լեւոնը՞, ավելի վաղ …. Կարող է՞ մտածում են, թե Սեւանը Աստծո զորությամբ է ապրում, կինքնամաքրվի, կմոռանանք աղետն էլ, իրենց էլ:

Էս տեսակ հնությունները խորհրդանշական ախտանշաններ են: Բոլոր ոլորտներում էս տեսակը պահպանվել է: Այդպես առաջ գնալ չի լինելու, էն գեշ երազի պես, որ ոտներդ ծանր-ծանր են, հազիվ ես քայլում, վերջը զարթնում ես ու հասկանում, որ գեշ երազ էր ընդամենը: Սեւանը գեշ երազ չէ, տասնամյակների թալանի, անտարբերության, կրավորականության, հարմարվողականության, փնթիության, աչքակապության, ընչաքաղցության, հանցագործության եւ ինքնալլկման շատ բնական ու արժանապատիվ չափալախն էր մեզ բոլորիս, որ տեսանք: Սեւանն ուղղակի ուզեց հիշեցնել, որ հեղափոխությունը չի ավարտվել, ինքն էլ իր հեղափոխությունը սկսեց: Ասաց, որ պիտի սիկտիրացվեն բոլոր նրանք, որ թեկուզ չնչին չափով պաշտոնական պատասխանատվություն են ունեցել իր համար ու իրականում չեն ունեցել, թուղթ են մրոտել ու բլբլացել են միայն: Կամ մենք Սեւանի մարտահրավերն առնում ու ավարտում ենք այդ հեղափոխությունը, կամ Սեւանի ճենճը ճենճոտ պաշտոնյաների հետ մեզ է ավարտում …

Ու մի քանի տասնյակ այսպիսի սեւանական ուղտ ունեք դռներս չոքած:

Ավելին
Back to top button