ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Քաոտիկ վիճակ՝ տնտեսությունում. պրոֆեսիոնալներին մերժում են, ինչ է թե ՔՊ-ական չեն կամ ժամանակին քննադատել են «շեֆին»

ՀՆԱ-ի 7,1 տոկոս տնտեսական աճը ապահովել են դրսից մեքենաների առեւտուրը եւ խաղային ոլորտը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարում է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

«7 տոկոս որ հռչակում են, մեքենաների ներկրման մասին է, որն այս տարվա վերջ ավարտվելու է: Ով որ մեքենա չունի, գնում է, կամ մի հատ էլ է փորձում գնել, որ էժան գնի, հետո թանկ վաճառի, մեկ էլ խաղային ոլորտն է ամենամեծ աճը ապահովել»:

Ըստ Խուրշուդյանի՝ ՀՀ կառավարության հակամենաշնորհային քաղաքականությունը թերի է: Եվ խոսքային մակարդակով հայտարարությունները, որ մենաշնորհ չկա, ստվեր չկա, խնդրի լուծում չի ապահովում:

«Պրոֆեսիոնալիզմի պակաս է, եւ միգուցե ստվերային լուռ պայմանավորվածություն նույն Սամվել Ալեքսանյանի հետ: Ես ունեմ տեղեկություններ եւ հրապարակել եմ: Նույն անհավասար պայմանները եւ ստվերը, ի՞նչ է նշանակում հովանավորչություն այս կամ այլ օլիգարխի: Կարող է ՔՊ-ին աջակցե՞լ է, կամ ինչ-որ ֆոնդերի՞ է օգնում, տարբեր կասկածներ կարող են լինել»:

Ներդրումների պակասի պատճառն այն է, որ դաշտը պատրաստ չէ:

«Լավ է, որ կառավարությունում գող չեն, ջեբկիր չեն: Բայց դաշտը պատրաստ չէ:

Էյֆորիան պետք էր կապիտալիզացվեր: Բայց քաոտիկ վիճակ է: Ո՞ւր է մեր բաժնետոմսերի շուկան, չկա, ո՞վ է զբաղվում այդ հարցով: Դա պետք է օր առաջ խթանել, Կենտրոնական բանկը պետք է զբաղվեր, փայլուն մասնագետ ունենք, որ չեն ներգրավում. Բագրատ Ասատրյանի պես մարդը մինչեւ հիմա նույնիսկ խորհրդականի պաշտոնում չէ, նույն Հրանտ Բագրատյանը: Կան լավ մասնագետներ, իշխանությունը չի ուզում ներգրավել նրանց: Չեմ ասում՝ դրեք պաշտոնի, եթե այդքան անհանգիստ եք, որ անպայման դրոշմված ՔՊ-ական պետք է լինի ամենուրեք՝ անկախ նրանից՝ որակ կա, թե չկա: Դո՛ւք եղեք ամեն տեղ, բայց գոնե խորհրդակա՛ն վերցրեք, խորհո՛ւրդ հարցրեք պրոֆեսիոնալներից:

Չկա կոնցեպտ: Ճիշտ մարդկանց ընտրեք, հասկացանք, դուք ձեր կուսակցական մոլուցքը թարգե՛ք: Հիշում ենք, որ ՔՊ-ական չէին դառնում, ոչ պաշտոն էին տալիս կառավարությունում, ոչ պատգամավոր էին ներգրավում: Դա սխալ է, դա մոտեցում չէ: Կան մարդիկ, որ պատրաստ են նույնիսկ անվճար գան խորհուրդներ տան, մերժում են, ինչ է թե այդ մարդիկ ժամանակին քննադատել են իրենց շեֆին»:

Ավելին
Back to top button