Նորություններ

Տեսախցիկը արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լեռնիկ Ստամբուլցյանը, ով КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող Opel-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 60 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասում էին, որ հնարավոր է՝ վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել և հանկարծամահ եղել: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 04 ZQ 274 համարանիշի և КамАЗ մակնիշի 63 ԼՕ 833 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները փորձում էին հատուկ տեխնիկայի միջոցով КамАЗ-ի վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close