ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Չէի ուզի հավատալ, որ Սերժ Սարգսյանին տրվել են երաշխիքներ. նա եւս պետք է հարցաքննվի»

Արդարադատական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները համակարգված չեն, փաթեթային չեն, չի նկատվում ստրատեգիա, ճանապարհային քարտեզ, պետք է օգտագործվի համազգային ռեսուրսը, որը չի արվում, ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ հայտնի չէ, թե, օրինակ, ինչպես են իշխանությունները նախապատրաստվում վեթթինգի:

Լուսինե Հակոբյանը խոսեց նաեւ սելեկտիվ արդարադատությունից՝ ասելով. «Ընտրողական արդարադատությունը հետաքրքիր թեմա է: Պետք է շատ գործոններ հաշվի առնել, օրինակ, դատավորների քաղաքական կապերը: Այն փաստը, որ իշխանությունից զանգեր չեն ստանում, դեռեւս չի նշանակում, որ այլ առաջարկներ չեն ստանում նախկին իշխանություններից»: Ըստ փաստաբանի՝ Հոկտեմբերի 27-ից սկսած, շատ գործեր  պետք է քննության առարկա դառնան, եւ նաեւ պետք է հարցաքննվի Սերժ Սարգսյանը:

«Չէի ուզի հավատալ, որ  Ս. Սարգսյանին տրվել են   երաշխիքներ: Այդ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Չենթարկվելը խթան կամ  խրախուսանք չի կարող հանդիսանալ»,-նշեց փաստաբանը:

Ավելին
Back to top button