Նորություններ

ՊԲ հրամանատարը մեկնել է Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով:

Այցի շրջանակում Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առանձին հրետանային զորամասերից մեկում, հանդիպել հրամանատարությանն ու ժամկետային զինծառայողներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս անցնող կիսամյակում իրականացված օրինակելի ծառայության և գերազանց արդյունքների համար՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ուսումնական տարվա երկրորդ հատվածը ևս զորամասի համար կլինի նույնքան արդյունավետ:

Back to top button
Close