Նորություններ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Դրանից առաջ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ նորանշանակ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։ Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է իր գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել աշխատանքային հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության օրակարգային հարցեր։

Back to top button
Close