ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
«Նրանք ինձ նախանձում են». «Միսս Ռուսաստանը»՝ բաց լուսանկարների համար իրեն քննադատողների մասին
Տատյանա Կոտովան ժամանակին ճանաչվել է «Միսս Ռուսաստան», եղել է «Վիագրա» խմբի մենակատարներից մեկը: Ներկայումս Կոտովան միայնակ է ստեղծագործում, եւ սոցցանցերում հաճախակի է կիսվում իր լուսանկարներով: Սակայն շատ հաճախ նրա երկրպագուները բացասական մեկնաբանություններ են թողնում հրապարակված բաց լուսանկարների տակ:
Ըստ նրանց՝ Տատյանան չափազանց շատ է հրապարակում բաց լուսանկարները, իսկ ներքնազգեստով ներկայանալն անթույլատրելի է կնոջ համար, ով երեխա է մեծացնում:
Տատյանան վստահ է, որ գրառում կատարողներն ուղղակի նախանձում են իրեն: