Նորություններ

Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:

Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորեց կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։

Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանեցին նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվեցին կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքների վերաբերյալ:

Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։

Back to top button
Close