ՆորություններՔո ձայնը

«Սա այն դեպքն է, որ «նախաքննության գաղտնիության» շահը շատ ավելի ցածրարժեք է, քան դատարանի անկախությունը»

Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանը:

«Հաշվի առնելով մայիսի 18-ի հայտնի որոշման փաստը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։

Սա այն դեպքն է, որ «նախաքննության գաղտնիության» շահը շատ ավելի ցածրարժեք է, քան դատարանի անկախությունը»,-գրել է Մելիքյանը։

Ավելին
Back to top button
Close