Նորություններ

Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխած դատավորի աշխատասենյակը, առգրավել համակարգիչը. ArmLur.am

Քիչ առաջ Politica.am կայքը տեղեկություն տարածեց, թե երեկ  խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

ArmLur.am-ը զրուցեց դատավորի հետ, որը հաստատեց խուզարկության փաստը՝ նշելով, թե  առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ Ընդ որում, հետաքրքիր է, որ նման բան է տեղի ունեցել դատավոր Գրիգորյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, իսկ դատավորին եւ  իր փաստաբանին արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունները:

ArmLur.am

Back to top button
Close