ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Անջելինա Ջոլին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ. նրան «մատնել» է սեփական հագուստը

Վերջերս միջազգային լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ Անջելինա Ջոլին կրկին «ծաղկել» է, եւ հաճելի է նրան կրկին այդ տեսքով տեսնելը: Սակայն, կարծես թե, եզրահանգումները հապճեպ էին արված:

Դերասանուհու վերջին լուսանկարների հրապարակումից հետո մասնագետները սկսել են ենթադրել, որ Ջոլին տառապում է ինչ-որ հազվագյուտ հիվանդությամբ: Նրան «մատնել» է սեփական հագուստը: Անգամ Կալիֆորնիայի դժոխային տապին, հանրահայտ դերասանուհին շատ տաք է հագնվում: Այս անգամ նա հանրության մեջ երեւացել է հաստ անջրանցիկ վերարկուով, եւ դա շատ զարմանալի է, քանի որ դրսում ամառային շոգ եղանակ է:

Որոշ մասնագետներ նշում են, որ Ջոլին մրսում է մի քանի պատճառներով. դա կարող է լինել սակավարյունության կամ դիաբետի ախտանիշ: Հաշվի առնելով դերասանուհու քաշը, այդ մտավախություններն իրական են:

Ավելին
Back to top button