ՆորություններՔո ձայնը

ՀՀԿ-ականները հերոսացվում են, պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ. Է. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ԱՄՆ-ից անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ կապված ներհայաստանյան քննարկումներին.

«Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են 2 մասի: Մի մասն ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ փորձագետներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող ազդել նմանատիպ կառույցների վրա:

Ըստ Մարուքյանի՝ հանձնաժողովի վերջին եզրակացության համատեքստում ՀՀԿ-ականները հերոսացվում են, երբ ասվում է, թե նրանք «ինչ հզոր են և ազդել են Վենետիկի հանձնաժողովի վրա»: «Դա ուղղակի աբսուրդ է: Պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ և որևէ մեկին չդարձնել անիմաստ հերոս, որ, իբր, ՀՀԿ-ականներն ազդում են Վենետիկի հանձնաժողովի վրա: Նման հեղինակավոր կառույցներն ազդեցություններից զերծ են»,- ընդգծել է Մարուքյանը:

Ավելին
Back to top button
Close