Նորություններ

Հայկական կողմից եղել են պատասխան կրակոցներ. Արծրուն Հովհաննիսյան

Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Տեղեկատվությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Տեղեկացրեց, որ հայկական կողմից եղել են պատասխան կրակոցներ:

Հակառակորդի կրակից փամփուշտը դիպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին։

«Սովորական փոքր տրամաչափի զինատեսակներից ոչ ինտենսիվ կրակոցներ են եղել»,- փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ էր բռնկվել։

 

Back to top button