Նորություններ
ԱՄՆ-ն Թուրքիայից լրացուցիչ ապացույցներ է ուզում Գյուլենին արտահանձնելու համար

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հարցազրույց է տվել գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձման վերաբերյալ։
Դեսպանը նշել է, որ Թուրքիան բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել ԱՄՆ իշխանություններին՝ հիմնավորելով Գյուլենի արտահանձնման անհրաժեշտությունը, սակայն ԱՄՆ-ն լրացուցիչ ապացույցներ և փաստարկներ է պահանջում։
ԱՄՆ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ առկա ապացույցներն ու փաստարկները բավարար չեն, որպեսզի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը արտահանձնվի Թուրքիային: