Նորություններ

Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում հրդեհվել է կենտրոնական շուկան

Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել:

Tert.am-ի փոխանցմամբ, գրում է minval.az-ը՝ երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով:
Աղբյուրի համաձայն՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 06:30-ին՝ շուկայում գտնվող խանութներից մեկում:
Այնուհետև հրդեհը տարածվել է՝ ընդգրկելով երկու խոշոր մթերային խանութ:
Այդ կապակցությամբ դեպքի վայր են ժամանել մարտական հաշվարկներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 10 հրշեջ մեքենաներ, կենդանի ուժ:
Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է խանութներից մեկի սառնարանում առաջացած կարճ միացման հետևանքով:
Ավելին
Back to top button