Նորություններ

«Մարդիկ իրենց բիզնես շահերի մասին են մտածում, իրենց խնդիրը բնապահպանական չէ». բնապահպանը՝ Սևանա լճի լողափերի բողոքի ակցիայի մասին

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել: Ըստ տնտեսվարողների՝ Սևանի կանաչելու պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ, իրենք հարկեր չեն կարողանալու վճարել, նախարարություններն էլ հայտնում են, որ Սևանում լողալը վտանգավոր է, ինչի հետ տնտեսվարողները համաձայն չեն և պահանջում են, որ նախարարներն ասեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ: Տնտեսվարողներն անգամ Երևան-Սևան ճանապարհն էին փակել: Տնտեսվարողները վստահ են, որ այս ամենում դիտավորություն կա:

Այս ամենի շուրջ ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Ինգա Զարաֆյանի խոսքերով՝ ինքը չի կարող տնտեսվարողների պահանջները մեկնաբանել, որովհետև դրանք բիզնես պահանջներ են, իսկ խնդիրն իրականում բնապահպանական է:

«Ես չեմ հասկանում այս հարցը, որովհետև մենք արդեն քանի տարի է, ինչ պնդում ենք, որ Սևանը ծանր վիճակում է: Մենք՝ SOS Սևան նախաձեռնությունը, արդեն բաց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշված են խնդիրները, և եթե մարդիկ իրենց բիզնես շահերի մասին են մտածում դա ուղղակի է: Իրենց խնդիրը բնապահպանական խնդիր չէ, այլ բիզնես խնդիր է, իսկ Սևանը պետք է փրկել, չէ՞: Եթե Սևանի խնդիրը լուծում ստանա, բիզնեսն էլ իր հերթին կլավանա, հիմա իրենք ո՞ւմ հետ են»:

Back to top button
Close