Նորություններ

Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան

Հուլիսի 15-ին, ժամը 13:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E280» (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1988 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի ու բենզինի արտահոսքը:

Back to top button
Close