ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Եթե ՀՀ ժողովուրդը որոշում է ինչ-որ բան, ապա Վենետիկի հանձնաժողովը ճիշտ կլինի, որ լռի». փաստաբան

«Վենետիկի հանձնաժողովն ինչ է ասել, ինձ համար այդքան հեղինակավոր չէ, քանի որ նույն Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ օրենքների նույն սահմանադրության հետ կապված դիրքորոշումներ էր արտահայտել, որը հետո նախկին իշխանությունները շատ սքողված, շատ սիրուն շրջանցում էին, և Վենետիկի հանձնաժողովը քար լռություն էր պահպանում դրա հետ կապված»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով սահմանափակ տարածմամբ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը, որտեղ անրադարձ էր կատարված Վահե Գրիգորյանին և նշված էր, որ Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը:

Փաստաբանի խոսքերով՝ Վենետիկի հանձնաժողովը չի կարող ասել, թե մեր հանրության համար որն է լավ, եթե ՀՀ ժողովուրդը որոշում է ինչ-որ բան, ապա Վենետիկի հանձնաժողովը ճիշտ կլինի, որ լռի, որովհետև բազմաթիվ խնդիրներ մենք ունենք Վենետիկի հանձնաժողովի հետ կապված, երբ նրանք առաջարկել են մի բան, տեղի է ունեցել այլ բան, և նրանք քար լռություն են պահպանել:

Անդրադառնալով նախորդ շաբաթ ընտրված ԲԴԽ նոր կազմին՝ փաստաբանն ասաց, որ տպավորված չէ այն ամենով, ինչ որ տեղի է ունեցել ԲԴԽ-ի շուրջ։

«ԲԴԽ-ն պետք է արտացոլի այն իրավիճակը, ինչը որ քաղաքական առումով տեղի է ունեցել ՀՀ-ում, եթե նախկին կադրերը պետք է հայտնվեն ԲԴԽ-ում, կարծում եմ այս առումով արդյունավետ չէ, և այս առումով պետք է նրանք կարողանային այդ հեղափոխական մոտեցումները ներդնեին նաև ԲԴԽ-ում, բնականաբար օրենսդրորեն իրենց լիազորված շրջանակներում»:

Անդրադառնալով ՍԴ-ում ստեղծված իրավիճակին՝ փաստաբանն ասաց.

«Այս հարցը պետք է նայել իրավունքի արդարության սահմաններում, զուտ օրենքի ձևական մեկնաբանությամբ կամ օրենսդրական այդ տառացի մեկնաբանումը չի արտացոլում Հայաստանում առկա իրավիճակը: Որևէ մեկը քննարկման առարկա չի դարձնում, որ այդ ՍԴ նախագահը որոշակի զարտուղի ճանապարհներով արդեն իրար մեջ պաշտոններ էր բաժանում: Այս կոնտեքստում պետք է նայել»:

Անդրադառնալով հարցին, թե որն է լուծումը ստեղծված իրավիճակում, փաստաբանն ասաց.

«Ցանկացած լուծում պետք է գա դատական իշխանությունից: Դատական իշխանությունում պետք է փոփոխություններ կատարվեն, և իրենք իրենց հարցը պետք է լուծեն: Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությունն այս

հարցում լավ բանի չի բերելու: Ինչ էլ որ լինի, պետք է այդ լուծումը տա դատական իշխանությունը»:

Ավելին
Back to top button