Նորություններ

Ժողովրդի վստահությունը վայելող համաժողովրդական վարչապետը չի ցանկանում պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին

Ազգային առաջընթաց կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքում գրում է.

«Ստացել ենք վարչապետին ուղղված մեր հարցման պատասխանը։

Մենք հարցնում ենք կոռուպցիոն սխեմայի մասին, քանի որ ուզում ենք իմանալ գործարարների անունները և Սերժին ճամպրուկով գումար տանելու մանրամասները, մեզ ասում են՝ ավելացնելու բան չկա այդ հայտարարությանը։

Այսինքն՝ ակնհայտ է չէ, որ կա տեղեկատվություն ու կան մանրամասներ, որը վարչապետը գիտի, բայց մեզ ասում են՝ ավելացնելու բան չկա։ Մեր պատկերացմամբ, Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի վստահությունը վայելող համաժողովրդական վարչապետը ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ։ ոչ թե չի կարող, կամ փաստեր չկան, այլ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ»։

Нет описания фото.
Ավելին
Back to top button