ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Այլմոլորակայինի արտաքինով մոդելը, ով նվաճել է նորաձեւության աշխարհը

Ասիացի մոդել Ցունայնա Լիմբոն հայտնի է դարձել այլմոլորակայինի իր արտաքինի շնորհիվ: Շատերը նրան նմանեցնում են աղմկահարույց «Ավատար» ֆիլմի հերոսուհու հետ: Սպիտակամաշկ մոդելն արտասովոր քթարմատ ունի, սրածայր այտոսկրեր, նշաձեւ աչքեր եւ ուռուցիկ շրթունքներ, իսկ նրա դեմքը զարդարում է պեպենների եւ խալերի բույլը:

Ցունայնա Լիմբոյի ծնողները Տիբեթից են, իսկ աղջիկը ծնվել եւ մեծացել է Հոնկոնգում, այնուհետ տեղափոխվել Մեծ Բրիտանիա:

Ժամանակին նա ցանկացել է գումար կուտակել եւ խալերը հեռացնելու վիրահատության ենթարկվել, սակայն առաջարկ է ստացել հայտնի դիմահարդար Փեթ Մաքգրաթից, ով շատ էր ցանկանում աշխատել աղջկա հետ: Հենց դա էլ Ցունայնային ուժ եւ վստահություն հաղորդեց:

Արտասովոր արտաքինն օգնեց աղջկան ստեղծել հաջող մոդելային կարիերա եւ դուրս գալ բեմահարթակ, չնայած այն փաստին, որ նրա հասակը 152 սմ է:

Նա դարձել է Mothership, ASAI, Christian Dior, Burberry բրենդների դեմքը, իսկ լուսանկարները հայտնվել են հանրահայտ Vogue եւ Harper’s Bazaar ամսագրերում:

Ավելին
Back to top button
Close