Նորություններ

«Այդ վեթինգը կարող է տևել մեկ օր». Նիկոլայ Բաղդասարյան. վեթինգ լինելո՞ւ է, թե՞ ոչ

Այսօր առավոտից ՀՀԿ որոշ գործիչներ և «Իրավունքի ուղի» ՀԿ-ի որոշ անդամներ շրջանառության մեջ են դրել մի փաստաթուղթ, որը սահմանափակ տարածման ենթակա փաստաթուղթ է և Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունն է: Այս փաստաթուղթը տարածող գործիչները երկու կարևոր հայտարարություն են անում. նախ, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից ողջամիտ չէ ՍԴ դատավոր-անդամ բառախաղը, և ուրեմն որպես հետևություն հայտարարում են, որ ՀՀ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, և երկրորդ՝ որ ՀՀ նոր իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնել են, որ դատավորների ընդհանուր վեթինգ չի լինի, քանի որ այն օգտակար և անհրաժեշտ չէ:

Իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն շտապում մեկնաբանել այս հայտարարություններն ու Վենետիկի հանձնաժողովի հիշյալ արձանագրությունը:

Վեթինգ լինելո՞ւ է, ի վերջո, թե՞ ոչ, հարցին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ հարցով ճիշտ կլինի դիմել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին: Իսկ հետո հավելեց.

«Այդ վեթինգը կարող է, ընդունենք, տևի մի օր, ասենք, բերեք ցույց տվեք մեզ, թե դուք ինչ անձանց հետ կապվածություն ունեք, եկեք դիմում գրեք, տեսնենք»:

Ավելին Բաղդասարյանը չմեկնաբանեց: Ինչ մնում է մյուս հայտարարությանը, թե Վենետիկի հանձնաժողովի կողմից անընդունելի է ՍԴ անդամ-դատավոր բառախաղը, Բաղդասարյանն ասաց.

«Հայերենն ինձ թվում է մոռացել եք դուք, բացեք Սահմանադրական դատարանի Սահմանադրականության մասին օրենքը, մոռացել են այդ բառը գրեն»:

Ավելին
Back to top button