Նորություններ

Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ. armtimes.com

Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ Երեւան-Սեւան ճանապարահատվածում. իրավիճակը շատ լարված է: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է:

Քիչ առաջ էլ միջադեպ սկսվեց այն բանից հետո, երբ մեքենաներից մեկը  ցանկանում էր անցնել, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չէին թողնում: Մեքենայի մեջ երեխա կար. նրանք կարողացան անցնել, որից հետո միջադեպ եղավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասնակիցները սեռական բնույթի հայհոյանքներ սկսեցին հնչեցնել:

Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայր է գնացել արձակուրդի մեջ գտնվող մարզպետ Գնել Սանոսյանը: Նրանք պահանջում են հանդիպում Առողջապահության եւ Շրջակա միավայրի նախարարների հետ:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով քաղաքացիներին խուսափել լողալ Սեւանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում: Նախարարությունը նշել էր, որ նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա:

Back to top button
Close