Նորություններ

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում Սևանի քաղաքապետարանի դիմաց. ուղիղ. tert.am

Սևանի քաղաքապետարանում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, քննարկում է տեղի ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք այսօր Երևան–Սևան ճանապարհին բողոքի ակցիա էին իրականացնում:

Պատճառն այն է, որ Սևանա լճի «ծաղկելու» պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում Սևան, և տնտեսվարող սուբյեկտները խնդիրներ ունեն, սպառնում են, որ հարկեր չեն տալու:

Վերջին օրերին Սևանի ափին գործող տնտեսությունների ներկայացուցիչները փակել էին ճանապարհը և պահանջում են լուծել Սևանի ջրի գունափոխման հարցը:

 

tert.am

Back to top button
Close