Նորություններ

ԵԱ-Մ19. Հայաստան — Իսպանիա. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վճռեցին խաղի ելքը

Հայաստանում մեկնարկած Մ-19 Եվրոպայի առաջնության բացման խաղում Հայաստանի ընտրանին A խմբում մրցեց Իսպանիայի հետ («Հանրապետական» ստաիոն) ու պարտվեց՝ 1-4։

13-րդ րոպեին Ալեխանդրո Օրելյանան առաջ մղեց իսպանացիներին, 51-րդ րոպեին Արսեն Եղիազարյանը հավասարեցրեց հաշիվը, Խուան Միրանդան 58-րդ րոպեին կրկին նժարը թեքեց իսպանացիների կողմը, իսկ երրորդ գոլը 64-րդ րոպեին հեղինակեց Մարկես Մենդեսը։ Խաղի վերջնամասում  ավելացված 6 րոպեներն արդեն ավարտվել էին, բայց մրցավարը չսուլեց և թույլ տվեց իսպանացիներին շարունակել գրոհը, ինչը կրկին բերեց գոլի։ Աչքի ընկավ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Վիկտոր Միլեխոն։

Հավելենք, որ առաջին 3 գոլերը Հայաստանի հավաքականը բաց թողեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից։

Այսպիսով, Իսպանիան առաջին տուրից հետո վաստակեց 3 միավոր։ Հիշեցնենք՝ այսօր կկայանա խմբի մյուս հանդիպումը՝ Իտալիա — Պորտուգալիա (21:00)։

armfootball.com

Ավելին
Back to top button
Close