Նորություններ
Սարատովի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո հայտնվել է թռիչքուղու սահմաններից դուրս

Սարատովի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ուղևորատար ինքնաթիռը դուրս է գլորվել թռիչքուղու սահմաններից: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Գործակալության զրուցակցի խոսքերով, ինքնաթիռը ժամանել էր Սուրգուտից: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Նախնական տվյալներով, ինքնաթիռում խափանվել էր հիդրահամակարգը: