ՆորություններՍպորտ

ՀՖՖ-ն ևս մեկ անգամ կոչ է անում երկրպագուներին լինել ակտիվ ու գալ մարզադաշտեր

Հայաստանում մեկնարկող Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի՝ այսօր կայանալիք Հայաստան-Իսպանիա խաղի տոմսերի առնչությամբ ցանկանում ենք նշել հետևյալը:

Այս ժամի դրությամբ առկա են Հայաստան-Իսպանիա խաղի՝ 200 դրամ արժողությամբ տոմսեր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարավային և հյուսիսային տրիբունաներում, ուստի հրավիրում ենք ֆուտբոլասերներին մարզադաշտ: Բարձրացված հարցերի մասին հարկ ենք համարում նշել նաև, որ.

1. ՀՖՖ-ն այսօրվա խաղի տոմսերի վաճառքի մասին հայտնել է դեռևս երկու շաբաթ առաջ, այդ մասով հիշեցումը արել է պարբերաբար և տարբեր հարթակներով
2. Հայաստանի հավաքականների խաղերի տոմսերի տնօրինման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՖՖ-ին, ինչը թույլ է տալիս կազմակերպել դրանց վաճառքը, անվճար տրամադրումը և այլն

3. Մ-19 տարեկանների առաջանության տոմսեր ՀՖՖ-ն անվճար տրամադրել է նման խնդրանքով մեզ դիմած ՀԿ-ների, նախաձեռնությունների, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների և այլն:

ՀՖՖ-ն ևս մեկ անգամ կոչ է անում երկրպագուներին լինել ակտիվ ու գալ մարզադաշտեր՝ երկրպագելու մեր հավաքականի տղաներին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:45-ին:

Back to top button
Close