Նորություններ

Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը Սեւանա լճից ջրիմուռի ու ջրի փորձանմուշ են ուղարկելու Վրաստան՝ փորձաքննության

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը Սեւանա լճի կանաչած հատվածից ջրիմուռների եւ ջրի փորձանմուշ են վերցրել, որը լրացուցիչ լաբորատոր փորձաքննության են ուղարկելու Վրաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այս պահին Սեւանում ենք եւ Սեւանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների եւ ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:

Մեկ բան հստակ է. Սեւանի հարցը ազգային անվտանգության խնդիր է եւ օր առաջ պետք է ստեղծել Սեւանի փրկության հատուկ հանձնաժողով:

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։

Սեւանը հիվանդ է»:

Back to top button
Close