Նորություններ

Հոսանքի տատանումներից փչացած տեխնիկայի համար փոխհատուցում կտրվի

Այն բաժանորդները, որոնց կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի տատանումներից, կարող են փոխհատուցում ստանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Էլցանցերը» փոխհատուցում կվճարի, եթե տեխնիկան փչացել է ոչ թե տերերի անփութության, այլ հոսանքի տատանումների պատճառով։ Դրա համար պետք է դիմել ընկերության տեղի սպասարկման բաժին և դիմում գրել։ «Մենք պարբերաբար ենք դիմումներ ստանում բաժանորդներից։ Վերջին երկու օրերին, բնականաբար, ավելի շատ ենք ստանում, բայց շարունակում ենք այդ դիմումներին ընթացք տալ»,- ասել է ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

 

Back to top button
Close