Նորություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ԳԱԶ-3110-ն ու 06-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button