Նորություններ

Հնդկաստանում ավելի քան 800 հազար մարդ է տուժել հեղեղումների հետևանքով

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ  նահանգում չդադարող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից տուժել է 800 հազար մարդ, իսկ վեցը մահացել են:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չդադարող անձրևների պատճառով գետերում ջրի մակարդակը մոտեցել է ռեկորդային ցուցանիշների: Օդերևութաբանները հայտնել են, որ տեղումներն առաջիկա օրերին ևս կշարունակվեն:

Տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ, ովքեր տեղափոխվել են հատուկ այդ նպատակով առանձնացված 68 ճամբարներ:

Ավելին
Back to top button