Նորություններ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակը հուլիսի 15-ին միառժամանակ կանջատվի

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը:

Այս մասին հիմնադրամը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը»,- ասվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինության գրառման մեջ:

Back to top button
Close