Նորություններ

Ինչո՞ւ Ձեր պարգևավճարի 140 հազար ԱՄՆ դոլարը չուղղեցիք աղբահանության խնդրի լուծմանը. հարց քաղաքապետին

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարոն Հայկ Մարությա’ն, Դուք հաշվարկե՞լ եք աղբահանության համար անհրաժեշտ գումարի չափը, եթե այո, ապա որքա՞ն է պահանջվում Երևան համայնքում պատշաճ աղբահանություն կատարելու համար։

Ինչո՞ւ Ձեր պարգևավճարի 140 հազար ԱՄՆ դոլարը չուղղեցիք աղբահանության խնդրի լուծմանը»։

Back to top button
Close